Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

45. Մ. ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

Էփրիկ ջան,

Իմ մոտի «Կապիտալը»1, որի մի մամուլը բոլորովին փչացած էր, ես տվի Սուրենին2: Հիմ<ա> խնդրում եմ ուղարկես ինձ համար մի լավ օրինակ, որ հետս տանեմ Մոսկվա։ Այս մասին կարող ես ասել Պարիսին3, որ մի օրինակը փչացած էր` բրակ ես արել։ Մի խոսքով խնդրում եմ մի կերպ ձևակերպես, կախված է քո բարեխղճությունից. հետո մի որևէ բանով կհատուցեմ։

Չարենց

<1933, Երևան>

46. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Հեռագիր

Մոսկվա, Սվերչկով նրբանցք 10, բնակարան 4, Սարեն Միքայելյանին

Խնդրում եմ անհապաղ իմ գիրքր հանձնել Միկոյանին1. սպասում եմ պատասխանի հեռագրով։

Չարենց

<1934, Երևան>

47. Էդ. ՉՈՓՈԻՐՅԱՆԻՆ

Սիրելի Չոփուր,

Խաչիկ Դաշտենցը խնդրում է, որ իր գիրքը1 չտպվի կոմերիտական սերիայով, այլ իբրև առանձին գիրք։ Նա իրավացի է. դիրքը ըստ բովանդակության կապ չունի այդ սերիայի հետ, իսկ Պետհրատի համար միևնույնն է, սերիայի անունը հանելով բան չենք կորցնի։ Խնդրում եմ կարգադրե<ք> հանեն սերիայի <անունը> , և