Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիրքը թող լույս տեսնի, իբրև երիտասարդ պոետի ռանձին ժողովածու:

Չարենց

<1934, Երևան>

46. Տ. ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻՆ

Տաճատ,

Խնդրում եմ անձամբ հետևես, որպեսզի Խաչիկ Դաշտենցի գիրքը շնորհքով տպագրվի` կազմիր տիտուլ, տուր տառերի սիստեմ (վերնագրեր և այլն), — հետևիր լուսանցքներին, որ չափսը տեղը լինի։ Խաչիկն ասում է, որ դու դիրքը ձևավորել ես, մնում է, որ հետևես լավ տպվի. Խաչիկը լավ պոետ է և արժանի է, որ նրա գիրքը լույս տեսնի խնամքով։

Մնում է շապիկի հարցը։ Եթե Շավարշի նկարածը վատ է, նորը թող նկարի, տուր նրան ցուցմունքներ, լավ կլինի, եթե շապիկը լինի 2 գույնի և տպվի կլիշեով, որ գործը չբարդանա, կարծեմ Չոփուրը չի ուզում շապիկի խևդիրր բարդացնել. մնում է, որ դու, իբրև ելք, նկարել տաս 2 գույնի, բայց գեղեցիկ շապիկ և, եթե գործը լիտոգրաֆիայի ընկնի` դժվար թե Չոփուրը դեմ լինի գրքի գեղեցիկ արտաքինին։

Լիահույս եմ, որ կանես հնարավորը և կփրկես Խաչիկի գիրքը տխուր արտաքինից:

Չարենց

<1934, Երևան>

49. Ալ. ԳԱՏՈՎԻՆ

Թանկագին Գատով1,

Ստացա Ձեր նամակն ու թարգմանությունները2: Ինձ հաստկապես դուր եկավ ռուբայիների թարդմանությունը3, և դժվար եմ հասկանում, թե ինչու Դուք կարծում