Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եք, որ մնացածները չեն թարգմանվում: Այսպես թե այնպես դա Ձեր գործն է, Ձեր անձնական գործը։ Միայն մի խնդիրք ունեմ, շատ թախանձագին խնդիրք, ես շատ կցանկանայի, որ Զակգիզ-ի ռուբայիները թարգմանվեին Զակգիզ-ի իմ ժողովածուի համար4: Եվ եթե Ձեզ մոտ չստացվի, ապա չէ՞իք ասի, արդյոք, թե ում տամ դրանք, որպեսզի ստացվեն` նրանց ստեղծագործական բնույթին համապատասխան։: Կուղմինի՞ն5 հանձնարարենք, կամ գուցե Շերվինսկո՞ւն6, նրան, որ «Academia»-ի համար թարգմանում է հներին (Վիրգիլիոս)։ Մի խոսքով խնդրում եմ մտածեք այս մասին և, ինձ ու Ֆոլյանին տեղյակ պահելով, ռուբայիների տողացի թարգմանությունները հանձնեք` լիակատար թարգմանության համար։

Այժմ հետևյալ հարցը. ես չգիտեմ, թե Դուք Ֆոլյանից7 էլ ի՞նչ տողացի թարգմանություններ եք վերցրել։ Եվ ահա` հետևյալն եմ խնդրում` Ձեր չօգտագործած բոլոր տողացի թարգմանություններն ուղարկել Ֆոլյանին, որպեսզի նա թարգմանելու համար հանձնի ուրիջի։ Շատ եմ խնդրում այս գործը չհետաձգել։

Այժմ Ձեր խնդրանքի շուրջը. ինքս դժվարանում եմ Ձեզ նոր տողացի թարգմանություններ ուղարկել, ուրեմն մնում է, որ Ձեզ խորհուրդ տամ, թե ինչ վերցնեք իմ գրքերից (վերջին)։ Ահա, ուրեմն, «էպիքական լուսաբացից»8 ես խորհուրդ եմ տալիս վերցնել.

1. Դաշնակցականներին,

2. Թուղթ Ա. Բակունցին,

3. Մահվան քայլերդ (Լենինին) և

4. «Հոկտ. 25—26 1917», կամ դա կարելի է այսպես վերնագրել «Հոկտեմբերի առաջին օրը» (գրված է քառաոտք յամբով «Պղնձե հեծյալ»-ի ոճով, բնորոշ ցեզուրաներով, մի քիշ էլ պաստերնակյան վարիացիաների մաներայով9: Փորձեցեք, գուցե ստացվի։ Այն մի