Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թանկագին Գատով,

Մեծագույն բավականությամբ կարդացի իմ բանաստեղծությունների և պոեմների Ձեր թարգմանությունները1, և, առաջին հերթին, պետք է Ձեզ ասեմ, որ ուղղակի հիացած եմ թարգմանություններից մի քանիսով. դրանք գրեթե համազոր են բնագրերին, Դուք զարմանալի լավ զգացել ու կարողացել եք թարգմանաբար տալ ոչ միայն իմ բանաստեղծությունների գրեթե տառացի իմաստը, տող առ տող, այլև (որը ամենագլխավորն է) իմ գրվածքների իսկական ոճն ու ոգին, որի համար անսահման շնորհակալ եմ Ձեզնից` ընկերոջ ու պոետի բարձր շնորհակալությամբ։

Առանձնապես ինձ դուր եկան`

1. Յոթ խորհուրդը.

2. Մանկությունը.

3. Ռուբայիներից առաջինը, երրորդն ու չորրորդը, հատկապես առաջինը, որը հնչում է ուղղակի որպես բնագիր: Մնացածները փոքր֊ինչ ծանրաքաշ են, որր թերևս կախված է այդ գործերի բուն կառուցվածքից: Անկախ դրանից, ռուբայիներում ամենադլխավորը (ձևի տեսակետից) այն է, որ հանգերը, հատկապես չորրորդ, եզրափակիչ տողում, առտնձնաւղեո դիպուկ հնչեն, հակառակ դեպքում հանդը կորչում է կրկնություններում և դրանով իսկ քառատողից ստացվում է թերավարտ, աղոտ տպավորություն։

4. Անպայմանորեն լավ են «Ars poetica»-ի բոլոր ֆրազմենտները:

Ին> վերաբեր ում է «Դաշնակներին» և «Հանդիպմանը», ապա անկեղծ ասած, դրանք ինձ դուր չեկան, թերևս միայն այն պատճառով, որ թարգմանված են առանց հանգերի... Բանաստեդծություններն ինքնին