Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետք է գրեթե հանճարեղ լինեն, որպեսզի հնչեն առանց հանգի,— արդյոք այդ չի՞ պատճառը, որ շատ քչերին է հաջողվում սպիտակ ոտանավորը։ Բլոկյան հանճարեղ սպիտակ ոտանավորներից բացի, ես ռուսական պոեզիայում ոչ մի այնպիսի բան չգիտեմ, որ իմ վրա խոր տպավորություն թողներ, նույնիսկ պաստերնակյան սպիտակ ոտանավորները մի տեսակ չեն գամվում հիշողությանդ մեջ, չեն ընկալվում որպես բանաստեղծություններ։ Էլ ո՞ւր մենք, հասարակ մահկանացուներս, այն է[ այսպիսի ագիտացիոն-փքուն բովանդակությամբ խցկվենք մի այդպիսի ասպարեզ... Հետևաբար, եթե Ձեզ չի հաջողվի դրանք խցկել հանգավոր յամբի մեջ, գրողի ծոցը նետեք, հատկապես' «Հանդիպումը»։ «Դաշնակները» ես կուզենայի ունենալ ժողովածուում հասկանալի նկատառումներով, բայց, եթե չհաջողվի, ավելի լավ է դուրս գցել, քան ժողովածուում ունենալ քիչ արժեքավոր ու փքուն գործ։

Թանկագի՛ն Գատով. Ձեր թարգմանություններն ինձ այնքան դուր եկան, որ ես չէի ուզենա իմ ժողովածուների համար գործ ունենալ ուրիշ թարգմանիչների հետ. բացի «Զակկնիղայից»2, ես բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուի հրատարակության պայմանագիր ունեմ նաև «Սով. լիտերատուրայի» հետ3- Ահա, ուրեմն, հանձն չէի՞ք առնի վերոհիշյալ ժողովածուների համար թարգմանել ևս 1000—1500 տող։ Եթե այո, Ձեղ կուղարկեմ պոեմներիս ու բանաստեղծություններիս տողացի թարգմանությունները — և Դուք, հուսով եմ, փայլուն կերպով կկատտրեթ այդ գործը:

Երկրորդ, ինձ շատ հետաքրքիր է, թե արդաք Ձեր թարգմանությունները, ավելի ճիշտ` իմ բանաստեղծությունները չե՞ք կարդացել ռուս պոետների մոտ. արդյոք