Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեղափոխական թեմատիկայսվ բանաստեղծությունները։ Իմ գրվածքների դիապազոնը թեմատիկայի և ժանրերի տեսակետից բավական ընդարձակ ու բազմազան է, բայց ես դժվարանում եմ ընտրության հարցում. ինձ, իհարկե, նախ և առաջ հետաքրքրում է, որ որևէ բանով տարբերվեմ խորհրդային պոետների այսօրվա պլեադայից (իհարկե, պոետական յուրօրինակության, ինքնատիպության, խորության տեսակետից), եթե ոչ, ախր խցկվել էլ պետք չէ։ Ախ, ինչպես ափսոսում եմ, որ այդպես շուտ մեկնեցիք4, այլապես կարող էի հենց տեղում ծանոթացնել Ձեզ իմ ամբողջ «ստեղծագործության» հետ (մեր Միությունում այնպես են իմաստազրկել և էժանացրել այդ բառը, որ առանց չակերտների մարդ մի տեսակ ամաչում է դրել այն)։ Բայց Դուք մեկնեցիք։ Հիմա ինչ արած, ստիպված պետք է գրագրությամբ պարզաբանենք այդ ամենը։

Թանկագի՛ն Գատով, սպասում եմ Ձեզանից իմ հարցերի պատասխանին, և առհասարակ ինձ համար շատ հաճելի կլիներ Ձեզ հետ մշտական նամակագրություն ունենալ, ոչ միայն այս մերկանտիլ թեմաների շուրջը, այլև ընդհանրապես պոեզիայի, գրականության և այլ հարցերի շուրջը: Վախենում եմ միայն, որ Դուք շատ եք զբաղված։ Իմ առաջին ընդարձակ նամակի5 պատասխանը ես Ձեզնից չստացա։ — Ես, կարծեմ, գրել էի այն մասին, որ Դուք խոսեիք Շերվինսկու հետ իմ ռուբայիների լրիվ թարգմանության մասին (եթե Ձեզ չի հաջողվում) և էլի որոշ բաներ։ Արդյոք նամակը չի՞ կորել, գուցե Դուք գրել եք, իսկ ես չեմ ստացել։

Վերջինը, ինչ կուզեի ասել Ձեզ, այս նույն նամակում, դա Ձեր բանաստեղծությունների հարցն է։ Ես հաճույքով դրանք կթարգմանեի հայերեն6, բայց այս առաջարկն անում եմ որոշ երկյուղով, վախենալով, որ Դուք