Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

больше. Сделайте в этом направлении возможное.— Сдайте переводы Серебровского ему — переводов Серебровского в мою книгу я не допущу. Если есть Петренко—глупость согласиться на Серебровского. Всё.

Привет сердечный—Чаренц

<1935, Ереван>

Ընկ. Բեբուտով1,

Վաղուց եմ ստացել Ձեր նամակը, բայց, իմ սովորությամբ, սպասում էի առիթի որպեսզի գրեմ պատասխանը։ Ընկ. Բաժբեուկ-Մելիքովը այս նամակը կհանձնի Ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է Պետրենկոյին, այսինքն թարգմանությանը, իմ կարծիքով, հոյակապ է: Կարող եք տեղավորել գրքում։ Եթե Ձեզ մոտ ուրիշ տողացի թարգմանություններ կան, կարող եք տալ նրան։ Մնացածը Դուք գիտեք։ Երբ գրքի ամրողջ նյութը պատրաստ լինի, ուղարկեք ամբողջը միանգամից, որպեսզի ես վերջնական տեսքի բերեմ գիրքը և ստորագրեմ տպագրության: Առանց դրան ես գիրքը իմը չեմ համարի: Այդ մասին ես բազմիցս նախազգուշացրել եմ Զակգիղին և, հույս ունեմ, որ առանց այդ հիմնական պայմանի, գիրքը չի հանձնվի տպագրության:

Պետրենկոն հիանալի թարգմանիչ է, և ես կցանկանայի, որ նա թարգմաներ իմ գրվածքներից որքան հնարավոր է շատ: Հնարավորին չափ խնդրում եմ աշխատես այդ ուղղությամբ: Սերեբրովսկու թարգմանածները տվեք նրան: Սերեբրովսկու թարգմանությունները դնել իմ գրքում ես թույլ չեմ տա: Երբ կա Պետրենկոն,