Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Ինչ վերաբերում էր ռուս գրողներ հրավիրելուն Երևան` մասնակցելու համար 15-ամյակի տոնակատարության-որոշեց ինքը հեռագրել Կուլտուրայի Տանը` որպեսզի Կառավարության անունից Կուլտուրայի Տունը հրավիրի նրանց. - գրողների ցուցակը մենք կազմեցինք.- դու սխալվում ես, կարծելով, որ այնտեղ չկար Անտոկոլսկին (!!!)- Մեր ցուցակի մեջ հենց առաջին անունը նա՛ էր:- Ինչ վերաբերում է քեզ` իսկի հարց էլ չկար, որ քո գալու հարցը կապվի այդ մարդկանց գալու խնդրի հետ:-Դու ինքդ անգամ քո գալու խնդիրը չէիր կապում դրա հետ, - այդ մասին խոսք անգամ չի եղել մեր մեջ.- տոնակատարության կապակցությամբ Միության մեջ գտնվող ոչ մի հայ գործիչ չի հրավիրվել, այդպիսի հարց չի էլ եղել: Այդ մասին ես որոշեցի հայտնել քեզ այն չափով, որքան որ դու հետաքրքրվում էիր այդ հարցով ընդհանրապես,- հո դու չէի՞ր սպասում, որ քեզ հրավիրեն իբրև դելեգատ մասնակցելու տոնին։— Այդպիսի հարց ոչ դու ես հարոլցել, ոչ էլ հարկ կար հարուցելու. - և այստեղից է ահա բխում բոլոր հետագա թյուրիմացություն<ը> , - այո՛, տխուր թյուրիմացությունը...

Եվ ահա, ըստ Աղասու պաշտոնական հրահանգի` ես քեզ հեռագրեցի4- (գրում եմ բառացի հեռագրիս տեքստը, որպեսզի դու հասկանաս քո սխալը` և այստեղից բխող բոլոր անցանկալի հետևանքները) -

«Вместе материалами антологии выезжай Эривань тчк. Официальное распоряжение приглашения русских писателей получишь особо через ДКСА».—

Գուցե բառերը մի քիչ այլ են (պատճենը չունեմ, որ արտագրեմ)-բայց իմաստը ճիշտ է տառացի: -

Ո՞րն է այստեղ հիմնականը, որ դու պարտավոր էիր հասկանալ. - որ քո դարը բոլորովին չի կապվում ռուս