Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենտրոնի գրական անցուդարձին։ Եվ այս տխուր հանգամանքը ոչ թե անձամբ իրենց պիտի վերագրել, այլ վերջին տարիների մեր քաղաքական կյանքի դժվարին պայմաններին։

Ութ տարի է համարյա1, որ մեր ընթերցող հասարակությունը կտրվել է ռուսական գրականության անմիջական աղբյուրներից։ Եվ այդ ութը տարին մեր գրականության զարգացման համար հարկավոր է համարել կորած տարիներ:

Մինչև 917 թվականը մեր ընթերցողը կրթվել ու դաստիարակվել է ռուս գրականության տրադիցիաներով։ Ռուս գրականությունը այն կենարար աղբյուրն է եղել, որից խմել է մեր գրականությունը իր բնականոն զարգացման հյութերը։

Ռուսաստանում կատարված ամեն մի գրական շարժում անմիջապես արձագանքել է մեզանում, առաջ է մղել մեր գրականության անիվը, նշել է նրա համար շավիղներ և ուղիներ։

Ռուսաստանի գրական ֆրոնտներին զուգահեռ մենք ունեցել ենք մեր գրական ֆրոնտները։ Մեր ընթերցող հասարակությունը ո՛չ միայն եղել է իրազեկ ռուս գրականության անցուդարձին, այլև ապրել ու զգացել է այդ գրականության հույզերով ու ապրումներով։ Այլ կերպ, իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ մեր տնտեսա֊հասարակական կյանքը մի անքակտելի մասնիկն է եղել ռուսաստանյան կյանքի։ Հարկավոր էին վերջին տարիների նման քաղաքական վայրիվերումներ ունեցող ահռելի տարիներ, որպեսզի մեր և Ռուսաստանի մեջ եղած անմիջական կապը ժամանակավորապես խզվեր։ Ով հիշում Է Երկիրը Նայիրի—18—19—20 թվականներին, երբ Արարատյան դաշտում իշխում էր «ակնոցը նայիրյան քթին»2 նայիրցի վարժապետը — ով հիշում է ու պատկերացնում,