Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցավում եմ, որ այս թյուրիմացությամբ դու ներկա չեղար տոներին։- Այժմ` պաշտոնապես`

- Հ. Կ. Կ. Կ. Կ. քարտուղար ընկ. Աղասի Խանջյանի պաշտոնական առաջարկով` հայտնում եմ քեզ նրա անունից` անթոլոգիայի նյութերը վերցրած մեկնի՛ր Երևան` այդ մասին վերջնական սանկցիա ստանալու համար։ -

Եթե այնուամենայնիվ դու ուզում ես, որ քեզ այս մասին հաղորդվի այլ կերպ - հեռագրի՛ր, և ես կասեմ նրան, որ նա պահանջում է, որ հրավիրվի կամ անմիջականորեն քո գրությամբ, կամ, թերևս, Դրաստամատի8...- Խնդրե՛մ։ - Բայց նա կզարմանա, թե այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կար այս ամբողջ խոսակցության։ -

Վերջացնենք։

Իմ խորհուրդն է` և դու այս ամենի իմաստը կհասկանաս այստեղ- մեկնի՛ր Երևան, նյութերով հանդերձ,- և գոհ կլինենք բոլորս,- թե դու, թե ՆԱ, թե ես։-

Իմացի՛ր, որ իմ հեռագիրը` քո կողմից սխալ մեկնաբանած` հավասարազոր է պաշտոնական դոկումենտի,- դու այն կարող ես ներկայացնել Աղասուն, իբրև հիմք քո Երևան գալուն, իբրև պաշտոնական դոկումենտ:- Մնացածը կախված է քեզանից։

Քո' Չարենց

Հ.Գ.

Եթե մեկնելուդ կապակցությամբ դրամական կարիք զգաս - հեռագրիր ինձ։ Սակայն լավ կլինի, եթե մի կերպ յոլա գնաս, չկապես խնդիրր դրա հետ-իսկ այստեղ արդեն այդ բոլորը կձևակերպվի, և դու դժգոհության առիթ, կարծում եմ, չես ունենա:

Սպասում եմ հեռագրիդ:

Չարենց