Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Հ. Գ.

Նամակս Անտոկոլսկուն հանձնելուց9 մի քիչ առաջ միայն տեղեկացա, որ Աղասին մի ամսով մեկնում է Մոսկվա10, այնպես որ նամակս ստանալուդ ժամանակ նա այդտեղ կլինի, գուցե և ավելի շուտ։ Դու կարող ես հենց այդտեղ տեսնվել նրա հետ և որոշել անելիքդ։ Սակայն իմ կարծիքն այն է, որ լավ կլինի, եթե գաս այստեղ-չէ՞ որ բացի անթոլոգիայի հետ կապված խնդիրներից, այլ հարցեր ևս կան, որ կարող են լուծվել միայն այստեղ: Նայիր - տե՛ս: Ավելորդ եմ համարում կրկնել, թե ինչու մարդու ձեռքով եմ ուղարկում նամակս և ոչ փոստով: - Այս էր պատճառը, որ ես առիթի էի սպասում` քեզ մանրամասն գրելու, իսկ դու զարմանալի միամտությամբ պատասխանիս ուշացումը վերագրում ես անփութությանս: Ինչևէ: Ողջո՜ւյն սրտառուչ քեզ և բոլորիդ:- Շատ նորություն կա, անչափ հետաքրքիր և կարևոր, բայց անհնար է գրել:

Չար

Դու Աղասուն պարզապես կարող ես ասել, որ անթոլոգիայի խնդիրը կարգավորելուց բացի` գրական այլ գործեր ևս դրդում են քեզ ցանկալի համարել Երևան գալդ, որ քեզ համար Երևան գալու մասին նրանից սանկցիա ստանալը բարոյական «քաջալերանքի» նշանակություն ունի միայն, - կամ նման մի բան: Նա սիրով կհամաձայնվի։ Սա ես գրում եմ նրա համար, որպեսզի նա չկարծի, թե անթոլոգիայի խնդիրները լուծելով` սպառվում է քո գալու հարցը։

Մի խոսքով` արա, ինչպես որ հարմար կգտնես և բնավ մի գերազանց չափերի հասցնի Դրաստամատի և նմանների «չար» ազդեցությունը մեր գործերի վրա!!! Чорт не так страшен, как его малюют11...