Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

58. ԱՐԱՔՍԻՆ

Սիրելի Արաքս,

Ընկերը1, ինձ համար միանգամայն անսպասելի կերպով, դուրս եկավ, որ հակում և ընդունակություն ունի մանկական գրող դառնալու։ Նա ինձ կարդաց իր մանկական գրվածքներից մի քանիսը, ես հավանեցի. նրանից անշուշտ դուրս կգա մանկական գրող, եթե նրան ցույց տրվի որոշ ղեկավարություն։ Խնդրում եմ կապ պահել նրա հետ, կարող ես տալ պատվերներ, նյութ և այլն, — մի խոսքով քեզանից է կախված մի նոր մանկական գրող առաջ քաշելը։

Ողջույն ընկերական` Չարենց

14 XII, 1935, <Երևան>

59. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Հեռագիր

Մոսկվա, Միքայելյանին

Հաղորդեք Պոստուպալսկուն1, որ համաձայն չեմ Ռուբայաթը հանձնարարվի Ռումերին2: Խայամի նրա թարգմանությունները ձևական տեսակետից անընդունելի են։ Եթե Կուզմինը3 հրաժարվում է, խնդրեք հանձնել Սպասսկուն, Լոզինսկուն4 կամ ուրիշի։

Չարենց

<1935-ի վերջ կամ 1936-ի սկիզբ>

60. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Հեռագիր

Մոսկվա, Կարեն Միքայելյանին

Պաշտոնապես հայտնում եմ, որ Դրաստամատի առաջաբանի հարցը վերջնականապես լուծված է բացասաբար։ Առաջարկվում է Բրյուսով—Տիխոնով—Անտոկոլսկի