Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար4 և մանրամասն կխոսենք։ Շատ բաներ կպատմի քեզ Մարտիրոսը, որ այժմ շտապում <Է>, ուստի վերջացնում եմ «նամակս», հղելով ողջույն մեծ և ցանկանալով շուտափույթ հանդիպում։

Ողջ լեր։

Քո` Չարենց

20 VI, 1936, Երևան

62. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն,

Ես շատ դժգոհ եմ քեզնից, որ մինչև օրս դու ո՛չ մի անգամ ինձ չես այցելել։ Մի թե երբևիցե ես քեզ հետ եղել եմ այլ հարաբերության մեջ, քան սրտառուչ։

Անցիր, երբ ուզում ես, միայն երեկոյան ժամերին` 6 —10-ը։

Քո` Չար

<29 VI, 1936, Երևան>

63. Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Սիրելի Ավետիք,

Ներքևում երգում էին քո երգը, — սիրտս լցվեց— և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն:

Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Որքան գնում—այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե՛վ սեր, և՛ սիրտ, և՛ քնար։

Արդեն ցնորք է անհնար
Ունենալ երգ այդքան նայիվ,