Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ի՞նչ էր իրանից ներկայացնում «ազատ ու անկախ» Նայիրին այդ թվականներին—նա կհասկանա, թե որպիսի՜ աղետավոր նշանակություն ունեցավ՝ մեր, ես էլ չեմ խոսում տնտեսական ու քաղաքական—այլ, առաջին հերթին, մեզ այստեղ հետաքրքրող հարցի համար, այդ ժամանակավոր խզումը։ Ամբողջ Նայիրին, Երևանից—Սևան, այդ թշվառ տարիներին ոչ այլ ինչ էր իրենից ներկայացնում, քան, ինչպես ասված է իմ «Ամենապոեմ»-ում, մի «փոշոտ փողոց», որում ապրող խանութպան Համոյին թվում էր, որ հենց դա է ամբողջ աշխարհը և ապրում են ողջ աշխարհում—

Ինքը,

Մի Կարո,

Մի Պողոս։

Պարզ ասած Հայաստանը՝ դարձել էր անդուռ մի փակուղի, որը դրսի անցուդարձին անհաղորդ, ապրում էր իր անձուկ, ողորմելի կյանքով։ Տնտեսական կյանքում տոն տվողը—չարչին էր, հասարակական կյանքում—նայիրցի վարժապետը։ Դա այն վաժապետն էր, որը նույն իմ «Ամենապոեմ»-ում, աշխարհի անցուդարձում գլուխը կորցրած, հարցնում է՝ «ինչո՞ւ, ինչո՞ւ»։ Եվ, չարչու ուսերին նստած ակնոցավոր այդ նայիրցին էր ահա, որ հավակնություն ուներ կարծելու, թե ինքը կոչված է նայիրյան «անխառն» կուլտուրա ստեղծելու Նայիրի աշխարհում։ Իր ակնոցավոր միամտությամբ—ասում եմ ակնոցավոր, որովհետև այդպիսիները կարճատես են լինում,—այդ մեծամիտ վարժապետը կարծում էր, a la տխրահռչակ Արտաշես Չիլինգարյան (Ռուբեն Դարբինյան ևս)3, որ ինքը ոչ մի կարիք չունի «սկյութական», այսինքն՝ ռուսական կուլտուրայի հետ առնչություն ունենալու։ Բայց այդ կարծիքին չէր,