Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԿ(բ)Կ ԿԵՆՏԿՈՄԻ ԿՈԻԼՏ-ՊՐՈՊ ԲԱԺՆԻՆ

Կենտկոմի որոշման համաձայն մի շարք գրողներ ապահովվում են մի տարով ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար։ Այդ որոշումը վերաբերում է նաև ինձ։ Որքան հայտնի է ինձ` այդ որոշման նպատակը մի շարք գրողների ստեղծագործելոլ հնարավորություն տալն է, և ոչ թե նրանց որևէ պետական հիմնարկում պաշտոնավարելու իրավունքից զրկելը։

Ինչ վերաբերում է ինձ` հայտնում եմ, որ իմ ստեղծագործական պարապմունքներին խանգարում էր ոչ թե Պետհրատի աշխատանքը, այլ այն, որ այդ պաշտոնավարության ռոճիկն ինձ չի ապահովել նյութապես, և ես հարկադրված եմ եղել, բացի պաշտոնավարությունից, բոլոր ազատ ժամանակս տրամադրել խմբագրական, թարգմանական և այլ աշխատանքների, որպեսզի հնարավորություն ունենամ ապրելու: Եթե ես, բացի Պետհրատից ստացած ռոճիկը, ունենամ որևէ տեղից մշտական հասույթ—ապա միանգամայն ապահով կլինեմ և կունենամ բոլոր հնարավորությունները թե ժամանակի և թե նյութականի տեսակետից ստեղծագործությամբ զբաղվելու։ Ւսկ եթե ես թողնեմ Պետհրատի աշխատանքները և միակ հասույթս լինի Լուսժողկոմատից ստանալիք 380 ռ. — ապա, միևնույնն է, դա ինձ չի բավարարի,