Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իհարկե, Հայաստանի աշխատավորությունը, որը և 1921-ին քանդեց մեր և հեղափոխական Ռուսաստանի մեջ չարչու և վարժապետի կանգնեցրած պատնեշը, որը վաղուց հետ հարկավոր էր քանդել։ Պատնեշը քանդվեց, ռուսական անսահման դաշտերից փլեց մեր դեմքին գարնանային օդը,—բայց քանի որ վերնաշենքը ուշանում է միշտ — մեր կյանքում, մեր կուլտուր֊գրական կյանքում դեռևս շարունակում են մնալ այդ արհեստական պատնեշի ավերիչ հետևանքները։ Եվ այդ հետևանքներից ամենամեծը մեզ հետաքրքրող հարցի տեսակետից՝ այն զարմանալի անիրազեկությունն է, որ մինչև օրս էլ գոյություն ունի մեր — էլ ես չեմ խոսում ընթերցող մասսաների, այլև հատկապես գրականությամբ զբաղվող շրջաններում։ Հարցեր, որ վաղուց արդեն ծեծվել ու մոռացության են տրվել կենտրոններում— մեզանում հրատապ են, շփոթ են առաջացնում, անսպասելի թյուրիմացություն։ Եվ ահա այս էր պատճառը, որ երբ տեղիս ուսանողությունը ինձ առաջարկեց4 մի հրապարակային դասախոսություն կարդալ ռուսական արդի պոեզիայի մասին— ես սկզբում չհամաձայնվեցի։ Մանավանդ որ՝ խոսել արդի ռուսական պոեզիայի մասին— նշանակում է խոսել գերազանցորեն գրական այն ուղղության մասին, որի անունն է ռուսակն ֆուտուրիզմ5: Այսինքն՝ գրական մի ուղղություն, որ վերևում մեր նշած պատճառների շնորհիվ, մեզանում մինչև օրս էլ կարծես կարմիր մի լաթ լինի՝ գրական հաստագլուխ ցուլեր խրտնացնելու համար: Հեշտ է, իհարկե, աննկատելի թողնել, երբ Երևանում նստած մեր «պրոլետարականները»7 ռուսական իմաժինիժմը, որի մասին ականջի ծայրով լսել են Թիֆլիսի «Կարմիր աստղ»-ից8, հայտարարում են ֆուտուրիզմի ձախ թևը և իրենց այս հանճարեղ գյուտը սպիտակի