Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18 III

Կյանքում իմ հանդիպած մարդկանցից ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողել է Ալ. Մյասնիկյանը7: Առաջին հերթին հենց նրա արտաքինը խիստ տպավորիչէր և աչքի ընկնող: Բոլոր էպիտետներից նրան կսազեր «բրոնզաձույլ»-ը, որ և ես նրա վերաբերմամբ կիրառել եմ մի քանի անգամ իմ բանաստեղծություններում: Ոչ միայն մոնումենտալ դեմքը, այլև ինքն ամբողջովին կարծես ձուլած էր բրոնզից և թողնում էր լիքը, ինքնաբավ, լիակշիռ էության տպավորություն: Տպավորիչ էին և աչքերը. մուդ-շագանակագույն, մի փոքր գորշ սպիտակուցներով, - նայվածքը թողնում էր ֆիզիկապես հնչող տպավորություն: Քչերր կարող էին դիմանալ այդ նայվածքի ուժին և իրենց հայացքը չխոնարհել նրա ֆիզիկական ճնշման ներքո:

Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին8, - Գալավինյան պրոսպեկտի9 վրա այն ժամանակ գոյություն ունեցող «Чашка чаю» բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը-այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը: Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ, ինձ համար Տերյանն այն ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն... Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի. այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից... Իմ տպավորության մեջ անջինջ մնաց