Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը. նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով... Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճանի կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք-և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային...

Ես նրան այլևս չտեսա...

19 III

«Մարդկություն» կոչվող կոլեկտիվի մեջ «տրագեդիա», «ողբերգություն» հասկացողությունը կարող Է իմաստ ունենալ այնքան ժամանակ, որքան ժամանակոր մարդիկ կդիտեն իրենց կյանքը անձնական, մի անկրկնելի անհատի տեսանկյունից:- ԱՅՍԻՆՉԻ, տվյալ մարդու մահը ա՛յն պատճառով է ինձ համար ողբերգությսւն, որովհետև նա ՒՆՁ համար անկրկնելի է: Իսկ եթե այդ ամենի վրա նայես կողմնակի աչքով.-«Ի՜նձինչ, որ քո հարազատը մահացել է...» — այստեղ վերջանում է «տրագեդիան» և սկսվում է մարդկային կյանքի օրացույցը.

«Երեկ դու, այսօր—ես, վաղը — նա10...»:

Բայց մի՞թե մարդկային կյանքը կարո՞ղ է բավարարվել «օրացույցով»...

Այդ դեպքում—ավելորդ է ոչ միայն «արվեստը», այլև գիտությունը և այն ամենը, որ կապված է մարդկային կյանքի տրադիցիայի հետ:

Ես երբեմն մի, իմ կարծիքով, հաջող բանաստեղծության գրելուց հետո մտածում եմ.