Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ընդունենք անգամ, որ այս բանաստեղծությունն ավելի է հաջող, քան համաշխարհային պոետներից որևէ մեկի գրած բանաստեղծությունը, - բայց մի՞թե սա կարո՞ղ է ունենալ այն նշանակությունը...- Իհարկե—ոչ: Ինչո՞ւ: —

Այս հարցին դո՛ւ պատասխանիր, ընթերցո՛ղ:

Ներկայումս ամբողջ Խորհրդային Միության մեջ միակ գրողը, որը չի կորցրել իր գրական ոճը և գրողական կերպարանքր և կարող է ամեն ինչի մասին գրել իր սեփական խոսքերով և ոչ թե շաբլոնային, տրաֆարետային «իդեոլոգիական ոճով» - Մաքսիմ Գորկին է։

Նա, օրինակ, կարող է առաջացան գրել որևէ հեղինակի մասին - և ոչ մի խոսք չասել այդ գրողի դասակարգային էության վերաբերյալ: Բացի այս: - Նա կարող է, նրան տրված է վսեմ իրավունք, խոսել ստեղծագործության մասին այնպես, ինչպես կարող է խոսել ընդհանրապես մարդը, դրվատել ստեղծագործության հոգևոր հաճույքը, մեծարել բնականը և մարդկայինը, սերը և հումանիտար զգացմունքները գրականության մեջ։ Այս տեսակետից զարմանալի ունիկումներ են ամբողջ խորհրդային պուբլիցիսաիկայի մեջ Գորկու առաջաբանները Ստեֆան Ցվայգի և Միխայիլ Պրիշվինի մասին11: Կարդում ես այդ առաջաբանները և... զարմանում ու հիանում: Երևակայելն անգամ դժվար է, որ այսօր մի գրող կարող է իր սեփական խոսքերով, իր հոգու խորքից գովել գրականության մեջ ընդհանրապես «սերը» և հայտնել սիրո մասին այն կարծիքը, որ այդ զգացմունքը վսեմացնում է մարդուն, ազնւէացնում ու բարձրացնում... որ ներկայումս, երբ այսքա՜ն կոպտացել են բարքերը, առանձնապես մեծ նշանակություն է ստանում այն գրականությունը, որը պատկերացնում է սիրո