Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաքրող, վսեմացնող և ազնվացնող դերը... Հավատալ անգամ դժվարանում ես, որ այս ինքնին ոչ մի առանձնակի նորություն լներկայացնող խոսքերը ներկայումս մեզանում կարող է գրել մի գրող... Բայց, դժբախտաբար, - միայն մի գրող: - Այսօր միայն նա, Գորկին, իրավունք ունի այսպես գրելու, - և ուրիշ ոչ-ոք ամբողջ Միության մեջ... Եվ սարսափում ես մտածելով, որ Գորկու մահից հետո կկտրվի այս միակ ձայնը ևս, այս միակ մարդկային ձայնը մեր իրականության մեջ—և մեր ամբողջ պուբլիցիստիկան կդառնա շաբլոն ու տրաֆարետային..

23 III.

Չկա ինձ համար ավելի մեծ հաճույք, քան պառկել սենյակում, չմտածել ոչնշի մասին և-կարդալ որևէ դասական հեղինակի... Ամենից ավելի ես սիրում եմ կարդալ Պուշկինին: - Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուղում եմ վարձատրել ինձ մեծագույն հաճույքով-ես փակում եմ իմ տան դռները, պառկում-և սկսում եմ կարդալ Պուշկինը-ո՛ր գրվածքն ուզում է լինի...

Ախ, դեռ կարելի է ապրել աշխարհում, եթե ունես այնքան նյութական հնարավորություն, որ կարող ես մի ամբողջ օր «ոչինչ չանել», - այսինքն` չմտածել առօրյա հոգսերի մասին, այլ, - պառկելով կուշետկայի վրա կարդալ որևէ հեռու (մեր օրերից հեռու) հեղինակի և քեղ պատկերացնել անկախ ու ազատ...

Այն, որ ես ընտրել եմ կյանքում գրողի մասնագիտությունը, ամենից առաջ ինձ համար թանկ ու անգնահատելի է նրանով, որ ես կարող եմ երբեմն ինձ թույլ տալ «ոչինչ չանել», - այսինքն պառկել ու կարդալ...