Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզում է ըմբռնել, հասկանալ, ճանաչել ներքուստ իրեն, իրրև օբյեկտի, որ միևնույն ժամանակ սուբյեկտ է,- այստեղից է ահավասիկ սկսվում խելագարությունը,- և այս առումով իրոք որ հոգեկան այս ակտը անչափ նման է միևնույն բառի կրկնությանը («հաց»-ի՞նչ ասել է «հա՞ց». «հա՞ցը» - հայց է, - «հաց»-«հաց» - «հ-ա-ց»-հաց... և այսպես անվերջ.— այսինքն վերջ ի վերջո մնում է մի անիմաստ տավտոլոգիա, ինչպես և վերոգրյալ ակտում։- Այո, տավտոլոգիա. ահավասիկ այդ ակտի (A=A) իսկական անունը։ Եվ իրոք։ Ինչ է տավտոլոգիան։ Ճի՛շտ նույնը: - Այսինքն` երբ որևէ հասկացողություն (օր. «հաց») բացատրվում է նույն հասկացողությամբ։ Հացը = հաց է։

Սակայն այս ամբողջ «սքոլաստիկան» ես իզուր շարադրեցի` ենթարկվելով մտքերիս հոսանքին, ինչպես այդ հաճախ տեղի է ունենում վերջերս, և ես չեմ կարողանում հասկանալ` դրակա՞ն հանգամանք է այդ, թե բացասական։ - Յուրաքանչյուր գաղափար վերջերս սկսում է ճյուղավորվել իմ ուղեղում և զարգանալ «ճյուղավոր» հաջորդականությամբ։ Մի ներքին անզսպելի մղում դրդում է տվյալ գաղափարը զարգացնել բոլոր հնարավոր կողմերով, «ոստնային» սիստեմով-այսինքն` ինչպես աճում է ծառը:

Հիմնական գաղափարը դառնում է ծառի բունը, որը բարձրանալով սկսում է տալ ճյուղքեր և ամեն ճյուղ իր հերթին` ոստեր, որոնք ևս իրենց հերթին դառնում են նոր ճյուղեր-և այսպես անվերջ։-Հնարավո՞ր է սակայն այս մեթոդով մշակել որևէ, թեկուզ ամենաչնչին գաղափար։ - Իհարկե, ոչ. -որովհետև` հազիվ ես կարողանում նշել դեռ հիմնական գաղափարը (բունը), երբ ահա սկսում է մի կողմ աճել առաջին «հյուղքը». ընկնում