Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միաժամանակ այդ մասին նա տեղյակ է պահել արվեստի բաժնին, որի տնօրինությանն ու պահպանությանն է հանձնված նրա ամբողջ կոլեկցիան։ Արվեստի բաժինը տրամադրել է նրան համապատասխան վկայագիր, սակայն, երբ դրանով նա ներկայացել է կայազորի պետի վարչություն` թուրն ստանալու, ընդունողը հրաժարվել է նրան տալ թուրը։

Խնդրում եմ Ձեր անհապաղ կարգադրությունը որոնելու մատնանշված թուրը, որ պետության սեփականություն է։

Ընթացրի մասին հաճեցեք հայտնել:

Բաժնի վարիչ` Ե. Չարենց

Քարտուղար

30 XII, <19>20 թ.

3. ԽՄԲԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԱՐԻՉ ԸՆԿԵՐ Ս. ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ

Լուս. ժող. կոմիսարի կարգադրությամբ հայտնում ենք, որ առաջիկա թվի հունվարի մեկից Ձեր ղեկավարության ներքո գտնվող խմբավարական դասընթացները միացվում են Երևանի երաժշտական կոնսերվատորիային և որպես այդպիսին դրվում են Երևանի գավառական հեղկոմի իրավասության ներքո։ Առաջարկում ենք խմբավարական դասընթացների ամբողջ գույքն ու գործերը հանձնել գավառական հեղկոմի կրթական բաժանմունքին1 և այս մասին հայտնել մեզ ի գիտություն:

Արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենց

Քարտուղար

30 XII, <19>20 թ.