Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. ՌՍՖԽՀ ԼՈԻՍԺՈՂԿՈՄԱՏԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՌՈԻՍԱՍՏԱՆՏԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆԸ

Հայաստանի սահմաններում թատերական գործի կազմակերպման վերաբերյալ որևէ նյութ չլինելու պատճառով Հայաստանի Լուսժողկոմատի թատերական ընկերությունր խնդրում է Ձեզ չմերժել ուղարկելու Երևան Լուսժողկոմատի հասցեով հետևյալ նյութերը.

1. Բոլոր այն հրահանգները, կանոններն ու օրենքները, որոնք վերաբերում են ինչպես թատերական ընկերությանը, նույնպես և թատերական մյուս հաստատություններին։

2. Այն ամսագրերը, գրքերը, լրագրերը, որոնց մեջ կան թատրոնին վերաբերող հոդվածներ։

3. Նոր ռեպերտուարի համար դրամատիկական ստեղծագործություններ։

4. Դերասանների և արվեստների մյուս գործիչների իրավական դրության մասին դեկրետներ և առհասարակ նյութեր, որոնք վերաբերում են թատրոնին ընդհանրապես, ժողովրդական թատրոնին` մասնավորապես։

Արվեստի բաժնի վարիչ` Ե. Չարենց

17 I, <19>21 թ.

8. ԸՆԿ. ՌՈՄ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

Լուսավորության ժող. կոմիսարի կարգադրությամբ հայտնում եմ Ձեզ ի գիտություն, որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի համար միանգամայն ցանկալի է, որ Դուք աշխատեք Ձեր զեկուցման մեջ հիշատակված երաժշտական գործունեությամբ, բայց ոչ թե Թիֆլիսում1, այլ այստեղ Երևանում։ Ուստի, եթե