Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուք դեմ չեք Երևան գալուն, հայտնեցեք մեզ այդ մասին, որից հետո միայն մենք կտեղեկացնենք Ձեզ աշխատանքի պայմանների <և> Ձեր Հայաստան տեղափոխվելու միջոցների մասին։

Արվեստի բաժնի վարիչ` Ե. Չարենց

Քարտուղար

17 I, <19>21 թ.

9. ՏԵՂԵԿԱՆՔ

Սույնը ներկայացնող ընկ. Դերենիկ Դեմիրճյանը1 իսկապես որ պրոֆեսիոնալ ջութակահար է, այդ պատճառով էլ թույլատրվում է նրան Հայաստանի սահմաններից իր հետ դուրս տանել անձնապես իրեն պատկանող մի ջութակ` տուփով։

Արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենց

Քարտուղար

18 I, <19>21 թ.

10. ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Պ. ՆԱԽԱԳԱՀԻՆ

Լուսժողկոմի կարգադրությամբ հայտնում եմ ի պատասխան Ձեր 1920 թ. դեկտեմբերի 24-ի գրության1, որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը առհասարակ նպաստներ չի բաշխում աշխատավորներին, այլ վարձատրվում է նրանց աշխատանքը։

Մյուս կողմից խորհրդային իշխանությունը, որպես Հայաստանի սահմաններում ապրող աշխատավոր ժողովուրդների իշխանություն, չի կարող օժանդակություն ցույց տալ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ազգային կուլտուրական կազմակերպություններին, որոնք