Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենց գործունեության բնույթով ոչ մի առնչություն չունեն Խորհրդային Հայաստանի սահմաններում կատարվող կուլտուրական աշխատանքի հետ։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

25 I, <19>21 թ.

11. ԳԵՂԱՐՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ի պատասխան Ձեր №19 գրության հայտնում եմ, որ երաժշտական գործիք մենք կարող ենք տրամադրել Գեղարմին միայն այն դեպքում, եթե գործիքն իսկապես պիտի ծառայի նրա բոլոր անդամների կարիքներին և ոչ թե դրվի մեկի տրամադրության տակ։ Ուստի հայտնեցեք մեզ ինչ նպատակների համար է հարկավոր Ձեզ պիանինո և որտեղ պետք է դա դրվի, որից հետո միայն մենք կկարողանանք հատկացնել Ձեզ հիշյալ պիանինոն:

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

25 I, <19>21 թ.

12. ՌԱԲԻՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ընկեր Սամվել Բոգեմսին (Զատիկյան)1 ուղարկվում է Ձեր տրամադրության տակ որպես աշխատակից ի տնօրինություն։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

Հունվար <1921>