13. <ԳԱՎՀԵՂԿՈՄԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ>
Գրել Գավհեղկոմի լուսավորության բաժնին1, համապատասխան դիմում անի նախ` արական գիմնազիային, որ թույլ տան պարապմունքներ ունենալ մինչև որ շենք գտնվի, և երկրորդ Գավհեղկոմի բռնագրավման բաժնին, որ դրամատ. ստուդիայի համ<ար> հատկացնեն մի հարմար շենք (երկու կամ մի սենյակից)։
<1>921, I 27
14. ԳԱՎՀԵՂԿՈՄԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍԵԿՑԻԱՅԻ ԸՆԿ. ՎԱՐԻՉԻՆ
Խնդրում եմ Շահումյանի անվան բանվորական տան դահլիճում հատկացնեք բաժնիս չորս մշտական տեղերի հետևյալ կարգով`
արվեստի բաժնի վարիչին . 2 տեղ
քարտուղարին . . . 1 տեղ
երաժշտական ենթաբաժնին 1 տեղ
Ավելորդ չի լինի հիշատակել, որ այդ չորս տեղերը պետք է հատկացվեն բաժնիս անկախ տոմսերի այն ընդհանուր թվից, որ ամեն անգամ պիտի ուղարկվեն Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին։
31 հունվարի, <1921 թ.>