Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15. ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎՀԵՂԿՈՄԻ ԿՈւլտ-ԿՐԹԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻՆ

Խնդրում եմ շտապ ուղարկեք մեզ բոլոր մինչ այսօր ցուցակագրված և, հաշվի առված երաժշտական գործիքների ցուցակը։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

<1921 թ.> հունվար

16. ՌԱԲԻՍԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍԵԿՑԻԱՅԻՆ

Խնդրում եմ շտապ կերպով ներկայացնել մեզ Երևանում գտնվող բոլոր պրոֆեսիոնալ երաժշտության ուսուցիչների <ցուցակը>, մանրամասն նշանակելով՝

1. Ազգանուն-անուն։

2. Քանի՞ տարի է զբաղվում երաժշտության ուսուցչությամբ Երևանում։

3. Ի՞նչ երաժշտական մասնագիտական կրթություն ունի։

4. Ունի արդյո՞ք երաժշտական գործիք։

5. Հասցե։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

3 II, <1921 թ.>

17. ԳԵՂԱՐՄԻ ՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Լուսժողկոմի արվեստի բաժինը խնդրում է Ձեր տրամադրության տակ գտնված թատերական պիեսներից՝ ռուս. և հայերեն, բաց թողնել ժամանակավորապես