Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զեր ներկայացուցչի մասին խնդրում ենք հայտնել մեզ հատուկ գրությամբ։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

3 փետրվարի, 1921 թ.

20. <ՆՈՐ ԲԱՅԱԶԵԴԻ ՇՐՋԱՆԻ ԼՈԻՍԲԱԺՎԱՐԻՆ>

Հեռագրել, որ վարձատրվում են Գեղարմի այն անդամները, որոնք կանչվում են պետական գեղարվեստական հիմնարկություններում աշխատելու։ Տարիֆներ արդեն մշակվում են և շուտով կուղարկվեն գավառ:

Եղեշե Չարենց

<1>921, 8 II

21. ՌԱԲԻՍԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍԵԿՑԻԱՅԻՆ

Խնդրում եմ այսօր ևեթ ուղարկեք մեզ երաժշտական գործիքների մի հմուտ մասնագետ, որ կարողանա վարել հիշյալ գործիքների հսկիչի պաշտոնը բաժնիս երաժըշտական ենթա բաժնում:

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

9 II, <19>21 թ.

22. ԳԵՂԱՐՄԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Ի պատասխան ձեր № 24 գրության հայտնում եմ ձեզ, որ Գեղարմին արդեն տրված է մի պիանինո այն պայմանով, որ նրանից օգտվեն Ռաբիսի բոլոր պրոֆեսիոնալ