Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերադարձնել հեղինակին նորը կազմելու համար; Հանել նաև «Հնոցի մոտը» և ավելացնել «Ռուշանի քարափը» նոր պոեմը։

Ե. Չարենց

1930, 22 III, 15 VII

36. <ՋԱՆԱՆ «ԲԱՆՎՈՐ ՔԵՌԻՆ ԱՐԵՎԵԼՔՈԻՄ»>

Դնել քննության։

Ընկ. Զորյանին, խնդրում եմ կարդալ և պատասխանել։

Այս պիեսը ժամանակին մենք ընդունած ենք եղել տպագրության, սակայն Զորյանի գնալով հետաձգվել է և մնացել արխիվում։ Այժմ տպագրության համար հնացել է, սակայն, իմ կարծիքով, քանի որ պիեսի տպագրությունը չի կայացել ոչ հեղինակի պատճառովի անհրաժեշտ է հեղինակին վճարել ամբողջ հոնորարը։

Ե. Չարենց

1930, 22 X, 1932, 8 IX

37. <Հ. ՀԱԿՈԲՅԱՆ «ՆՈՐ ԱՌԱՎՈՏ» (ԸՆՏԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ)>

Գտնում եմ անհրաժեշտ հրատարակել անփոփոխ։ Պետք է կազմել նյութերի ցանկ, որից հետո պատրաստ կլինի հրատարակության։ Շարել կորպուս, ֆորմատ 5/8, շապիկը կուղարկվի առանձին։ Պատվիրել պորտրեի կլիշեն։

Ե. Չարենց

1930, 10 II