Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԼԵՏ-ԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ

Վրաստանի Պետհրատը որոշել է հրատարակել վրացերեն լեզվով հայ գրողների երկերը, 20 մամուլի սահմաններում և խնդրում է ուղարկել համապատասխան նյութեր թարգմանելու համար։

Խնդրում ենք ուղարկել մեզ մոտ մի ներկայացուցիչ ՛հիշյալ հարցի առթիվ խորհրդակցելոլ համար:

Գեղ. բաժնի վարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Մ. Հայրապետյան

15 մայիսի, 1931 թ.

39. Հ. ՃՈԻՂՈԻՐՅԱՆԻՆ

Սիրելի ընկեր Ճուղուրյան,

Զեր պատմվածքները մեքենագրված են, մենք այստեղ նայել կտանք, գրվում է առաջացան։ Հենց որ պատրաստ եղավ—կուղարկվի տպարան1:

Այժմ Ագապյանի մասին2: Ագապյանի գրվածքները մենք հանձնել ենք Հար. Մկրտչյանին խմբագրելու և առաջաբան գրելու։ Սակայն մեզ անհրաժեշտ է ունենալ նրա գրվածքների խրոնոլոգիան։ Դուք մոռացել եք գրել նրա գրվածքների ներքևը տարեթվերը, իսկ առանց դրան մենք չենք կարող հրատարակել։ Խնդրում եմ գրեք Պետհրատ, թե ե՞րբ կկարողանայիք այդ անել. մեզ հարկավոր է շատ շուտ։

Ընկ. բարևներով` Չարենց

Ագապյանի մասին Ձեզ կգրի և Հար. Մկրտչյանը:

13 հունիսի, 1931 թ.