Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պայմաններն են` տպագրական մամուլը ութսուն ռուբլի, ժամկետը չորս ամիս։ Խնդրվում է համաձայնության դեպքում հեռագրել պայմանագիրն ուղարկելու համար։

Չարենց

<1931, Երևան>

43. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոսկվա

Համաձայն Ձեր հեռագրային համաձայնության` սրա հետ ուղարկվում է Ձեզ 2 օրինակ պայմանագիր Ջոնաթան Սվիֆտի «Հուլիվերի ճանապարհորդությունը» վեպի թարգմանության1 մասին և խնդրվում է ստորագրել և 1 օրինակը ուղարկել մեզ, որից հետո Զեզ կուղարկվի ավանս պայմանագրում նշված չափով։ Պայմանագրում մամուլների քանակը նշված է մոտավորապես, իսկական քանակը կճշտվի տպագրությունից հետո, որով և կփակվի վերջնական հաշիվը։

«Academia» հրատարակությանը կցված առաջաբանի2 թարգմանության մասին կհայտնվի առանձին։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մասնավորապես պայմանագրի այն կետի վրա, ուր ասված է, թե թարգմանությունը պետք է կատարվի անպայման ռուսական «Academia» հրատարակությունից` ի նկատի ունենալով անգլերեն բնագիրը: Անհրաժեշտ է թարգմանել բոլոր ծանոթությունները, ծանոթագրությունները և այլն։ Անունների տրանսկրիպցիան անպայման պետք պահել նագրինը: Մնացած ոճային և այլ սկզբունքային խնդիրները առաջարկում ենք համաձայնեցնել մեզ հետ։

Մենք աշխատանքը հանձնարարած ենք համարում Ձեր վերջին հեռագիրը ստանալու և պայմանագիրը ուղարկելու