Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոճային այլ խնդիրները, որոնց առաջ կարող եք կանգնել թարգմանության ընթացքում, խնդրում ենք պարոերաբար համաձայնեցնել մեզ հետ։

Զեզ ավանս կուղարկվի ստորագրված պայմանագրի մի օրինակը ստանալուց հետո։

Գեղ. բաժնի վարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Մ. Հայրապետյան

16 սեպտեմբերի, 1931 թ.

Հ. Գ. Հայերեն լիակատար թարգմանություն գոյություն չունի, ուստի հայերեն թարգմանությունից օգտվելու հարցը ընկնում է ինքնըստինքյան։

Չարենց

45. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ

Հեռագիր

Թարգմանեցեք հիմնականում ռուսերենից` նկատի ունենալով նաև բնագիրը։ Տեքստի խոշոր տարբերությունների դեպքում կողմնորոշում ունեցեք դեպի անգլերեն բնագիրը։ Ժամկետը երկարաձգվում է մի ամսով։

Չարենց

<1931 սեպտեմբեր, Երևան>

46. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ

Հեռագիր

Ակսելը մոբիլիզացված է այլ աշխատանքի։ Առաջարկում եմ թարգմանել հին պայմաններով. ժամկետը 20 դեկտեմբերի։ Անգլերեն բնագիրը գտեք Մոսկվայում։ Հեռագրով հաստատիր համաձայնությունդ, որպեսզի ուղարկվի պայմանագրի կանխավճարը։

Չարենց

<1931, սեպտեմբեր, Երևան>