Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

47. ՎԿԱՅԱԿԱՆ

Տրվում է սույնը ընկ. Մարգար Դավթյանին` առ այն, որ նա Հ. Ս. Խ. Հ. Գրողների ֆեդերացիայի կողմից գործուղվում է Ղափան գրական աշխատանքների համար։ Խնդրում ենք ցույց տալ ընկերոջը հարկ եղած աջակցությունը։

Հ. Ս. Խ. Հ. Գրողների ֆեդերացիայի
քարտուղար` Չարենց

Գործավար

<1931>

48. <ՀԱՅԿԻՆՈՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ, ՄԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ>

Ամսիս 19-ին գրողների տանը նշանակել փակ ժողով` կինոյի թեմատիկ պլանի քննության համար։ Այս մասին գրել Կինոյին և թերթում տալ համապատասխան հայտարարություն։

1931, 16 X

49. ԼՈՒՍԺՈՂԿՈՄ ԸՆԿ. Դ. ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Լենինգրադում կազմակերպվող ցուցահանդեսի1 ծախսերի համար խնդրում ենք բաց թողնել հազար ռուբլի (1OO0 ռ.)։

Հ. Խ. Գ. ֆեդերացիայի քարտուղար`
Չարենց

<1931 >, 17 X

50. ԼՈԻՍԺՈՎԿՈՄԱՏԻՆ

Խորհրդային գրողների ֆեդերացիան, ի նկատի ունենալով ֆեդերացիայի անդամ ընկ. Արշակ Շահնազարյանի երկարատև և բեղմնավոր դրական աշխատանքը,