Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայտնում ենք, որ վերջնական ժամկետ է նշանակվում մինչև մարտի 28-ը, հիշյալ թարգմանության մնացած կեսը ներկայացնելու համար։ Հակառակ դեպքում Ձեզնից կգանձվի պայմանագրով սահմանված տույժը և գործը կհանձնվի դատարան։ Ընկ, Քոչարյանի միջոցով Ձեզ բաց է թողնված 400 ռուբլի։

Գեղ. բաժնի վարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Մ. Հայրապետյան

27 փետրվարի, 1932 թ.

55. ԸՆԿ. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Ի պատասխան Ձեր 8/VI-ի բացիկի, հայտնում ենք, որ Ջոնաթան Սվիֆտի «Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունների» 3-րդ մասը ստացել ենք, սպասում ենք վերջին մասին, որպեսզի ուղարկենք տպարան։

Գեղ. բաժ. վարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Թ. Նալբանդյան

20 VI, 1932 թ.

56. ԸՆԿ. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոսկվա

Մեր վերջին նամակում մենք խնդրել էինք Ձեզ շտապ ուղարկել «Գուլիվերի» թարգմանության մնացած մասը, ինչպես և կոմենտարիաների թարգմանությունը։ Դուք, մեզ անհայտ պատճառներով, ոչ միայն մինչև հիմա չեք ուղարկել մեզ վերոհիշյալ նյութերը, այլև չեք բարեհաճել պատասխանել, թե ե՞րբ կուղարկեք։