Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղափոխության առաջին իսկ օրերից ռուսական բուրժուազիան տեսավ, որ իրա կողքին մեծացել և իր դիակի վրայով իշխանության է ձգտում հասարակական նոր ու ահռելի մի ուժ, որի մասին նա լսել էր 71 թվի Փարիզի պատմությունից, բայց որի ներկա լինելուն հայրենի իրականության մեջ նա մինչ այդ չէր հավատում։ Բայց շշմեցնող արագությամբ բռնկվող գործադուլները Ռուսասաստանի բոլոր արդյունաբերական կենտրոններում ահաբեկող կերպով ապացուցեցին այդ։ Իսկ երբ 905-ի հոկտեմբերյան օրերին Պետերբուրգում, Մոսկվայում 4 արդյունաբերական այլ կենտրոններում կազմվեցին բանվորական խորհուրդներ, որոնք ձգտում էին ամբողջովին իրենց ձեռքն առնել հեղափոխության ղեկը և շուռ տալ այն բուրժուազիայի դեմ—սարսափահար բուրժուազիան ետ նահանջեց և գահավեժ արագությամբ նետվեց հին, ցարական կառավարության գիրկը, որի հետ նա իր փաստացի համաձայնությունը կնքեց 905-ի հոկտեմբերի 17-ին24: 905-ի արյունոտ հոկտեմբերին ռուսական բուրժուազիան առաջին անգամ ակնբախ կերպով տեսավ այն կարմիր ուրվականը, որը 12 տարի հետո պիտի վերջ դներ իր գոյությանը 917-ի պրոլետարական հոկտեմբերին։ Եվ նա բնականորեն սարսափեց իր իսկ խղճուկ պահանջներից և ամբողջովին ապավինեց ցարական սվիններին, որոնք ժամանակավորապես պիտի կարողանային փրկել նրա գոյությունը չորրորդ դասակարգի առաջխաղացումից։ Եվ այդ սվինները չուշացան: Չուշացավ նաև այդ սվինների օրհներգումը՝ ռուս բուրժուական ինտելիգենցիայի կողմից։

905-ից հետո սանձարձակորեն իշխող ռեակցիան բնորոշելու համար թերևս չգտնվի և ոչ մի դոկումենտ, որ մրցել կարողանա ռուս բուրժուական ինտելիգենցիայի մի քանի ականավոր ներկայացուցիչների