Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դահլիճը մի րոպե շփոթության մեջ է ընկնում: Սակայն մի վայրկյան անց` դահլիճի ավելի մեծ մասը սկսում է որոտընդոստ ծափերով բեմ կանչել «Երեք»-ին և լարված ոգևորությամբ լսում է նրանց արտասանությունները։

«Երեք»-ի երկրորդ երեկույթը ևս գրավել էր չափազանց հոծ բազմություն և հետաքրքրվողներով լի էին մինչև իսկ միջանցքները։

Լավ կլիներ, որ «Երեքը» այսուհետև իր երեկոները կազմակերպեր ավելի մեծ սրահում:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընկ. Եղիշե Չարենցը Հայաստանում` Երևանում և Ալեքսանդրապոլում, կարդացել էր մի դասախոսություն Վ. Տերյանի մասին1։ Նույն դասախոսությունը նա կրկնեց և այստեղ, սեպտեմբերի 13-ին, Հայարտան թատրոնին դահլիճում:

Այդ օրը Թիֆլիսի հայ ինտելիգենցիան լցրել էր թատրոնի դահլիճը: Հասարակությունը առանձին հետաքրքրությամբ և լարված ուշադրությամբ լսեց բանաստեղծ-քննադատի դասախոսությունըորը3, մարքսիստական տեսակետով անալիզի ենթարկելով Վ. Տերյանի ստեղծագործությունները, բնորոշեց նրա հասարակական֊ սոցիալական դեմքը, հոգեկան խառնվածքը, մտածելակերպը և ունեցած դերր հայ դրական անդաստանում:

Ընկ. դասախոսը հենց սկզբից հայտնեց, որ նա կանգ չի առնի Վ. Տերյանի արվեստի վրա, որովհետև բանաստեղծին և առհասարակ գրողին ճիշտ բնորոշելու, համար ձևը չէ, որ էական նշանակություն ունի, այլ