Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բովանդակությունը, որով պայմանավորվում է և բնորոշվում արվեստը։ Ապա շեշտելով միջավայրի և ժամանակի դերը գրողի հոգեկան կառուցվածքի կաղապարման խնդրում, ընկ. դասախոսը մի թռուցիկ ակնարկ ձդեց Վ. Տերյանի կենսագրության վրա։ Քահանայի որդի բանաստեղծը ծնվել է և իր մանուկ օրերը ապրել Ախալքալաքի գավ. Գանձա գյուղում, ուր անխուսափելիորեն անդրադարձել և իր կնիքն է դրել նրա մանուկ և զգայուն հոգու վրա գյուղական մթնոլորտը. բնությունն իր ծաղիկներով, հավքերի երգերով, սարերով, ձորերով, աղբյուրներով, գետակներով, երկնքով ու դաշտով, ինչպես և գյուղը իր եկեղեցու զանգակի միալար ձայնով, բարբառով ու խնկով, աղոթքով և այլն; Այս բոլորը խոշոր տեղ են բռնել նրա հոգեկան մթերանոցում և ապա արտահայտվել իր ոտանավորներում: Նույնպիսի... միջավայր է եղել Վ. Տերյանի համար Մոսկվայի Լազարյան ճեմարանը4, ուր նա սովորել է և իր վրա կրել այդ դպրոցի կրոնական-ազգային դրոշմը։ Բացի այդնա, ապրելով և սովորելով Մոսկվայում, չէր կարող անմիջականորեն չազդվել ռուսական ժամանակակից հասարակական և գրական միջավայրից:

Եվ ընկ. դասախոսը մանրամասնորեն կանգ է առնում այն սոցիալական, հասարակական շարժումների վրա, որոնք տեղի են ունեցել 1900-ակ. թվականներից մինչև Հոկտ. Մեծ հեղափոխությունը և որոնց անմիջական հետևանքները փոխել են և գրական ուղղությունները Ռուսաստանում։ 1905 թ, հոկտեմբերի 17-ին հաջորդեց ցարական սև ռեակցիան, որը, խեղդելով ամեն տեսակ ազատագրական, հասարակական, հեղափոխական և նոր ոգով տոգորված գրականություն, դատապարտել էր ռուսական ինտելիգենցիային ծանր հոգեկան տանջանքի։ Եվ բնականորեն բուրժուական այդ ինտելիգենցիան