Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅՈԻՆԸ

(«Ռուսական արդի պոեզիան»)

Ամսիս 10-ին, Պետական թատրոնի սրահում, Երևանի համալսարանի մարքսիստական խմբակի նախաձեռնությամբ Եղիշե ՉարենՑը կարդաց մի դասախոսություն` «Ռուսական արդի պոեզիայի» մասին:

Դասախոսության սկզբում հենց զեկուցողը մատնանշեց այն խոր հոգեբանական կապը, որ գոյություն է ունեցել մեր և ռուսական գրական հոսանքների և ուղղությունների միջև, և որ այդ հետևանքով մեր գրականությունը, որպես տնտեսապես հետամնաց մի երկրի գրականություն` երբեք անջատական կյանք չի ունեցել վերջին տասնամյակների ընթացքում։ Ահա թե ինչու այն օրից, երբ կտրվեց մեր քաղաքական, տնտեսական և կուլտուրական կապը Ռուսաստանից` մեր գրականությունը կանգնած մնաց մեռյալ կետում։ Եվ ահա թե ինչու այս վերջին ութ տարվա մեկուսացած ծանր դրությունից հետո, այսօր այնքան դժվար է խոսել մեր մասսաների համար արդի ռուսական պոեզիայի մասին, որովհետև ութ տարվա այդ կապերի խզված լինելու պատճառով մենք այսօր անիրազեկ ենք այն բոլոր անցուդարձին, որ այնտեղ տեղի է ունեցել` և այդ ո՛չ միայն լայն մասսայական իմաստով, այլև մեր գրական շրջանների համար։

Այստեղից էլ բխում է այն հարկադրիչ հանգամանքը, որ ռուսական արդի պոեզիայի մասին խոսելիս, մենք անհրաժեշտորեն պետք է տանք որոշ ինֆորմացիոն մի զեկույց` ընդհանուր պատկերը բնորոշելու նպատակով։ Սակայն այդ էլ բավական չէ. այդ ինֆորմացիոն տեղեկություններից հետո մենք պետք է ցուցադրենք և մեր որոշ տեսակետները, որպեսզի պարզ լինի, թե