Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դաբաղյանը, որոնց մի առ մի պատասխանելուց հետո զեկուցողը վերջացնում է իր խոսքը։

ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ

Ամսույս 7-ին Հայարտան թատրոնում տեղի ունեցավ բանաստեղծ Եղ. Չարենցի դասախոսությունը «Պրոլետարական գրականության ուղիները» նյութի մասին: Երեկոյի նախագահ Աղ. Վարդանյանի բացման և ողջույնի խոսքից հետո ընկեր Չարենցն անցավ բուն նյութին և գծեց այն էտապները, որ անցել է պրոլետգրականությունը սկսած 1921 թվից: Դասախոսը բոգդանովյան պրոլետկուլտին հակադրեց... Լենինի... տեսակետները1 և նկատեց, որ պրոլետարիատը չի կարող հրած տրվել մինչայժմյան կուլտուրայի արժեքներից և միայն իր ուժերով ու միջոցներով ստեղծել իր կուկտուրան, որի համար մինչև իշխանության հասնելը նա չուներ տնտեսական ու կուլտուրական այնպիսի հնարավորություններ, ինչպիսին ուներ բուրժուագիան իշխանության հասնելուց առաջ: Պարզ էր, որ հին արժեքներից անհրաժեշտ էր օգտվել, բայց որոշ զգուշությամբ ու վերամշակումով։

Գալով մեր քաղաքականությանը գրական ասպարեզում, դասախոսը հայտնեց, որ անհրաժեշտ է հասարակական մյուս տարրերի հետ որոշ գործակցություն ստեղծել և ամենից առաջ գյուղացիական հոծ մասսայի հետ. մի բան, որ բխում է ընդհանուր մեր քաղաքականությունից պիտի կիրառվի նաև գրական ասպարեզում։ Սա չի նշանակում, թե կուսակցությունը չի ընդունում պրոլետգրականության հեգեմոնիան, ընդհակառակը. նա ընդունում է, որ այդ պետք է կատարվի ներքին կուլտուրական նվաճումով, երբ մարքսիզմը որպես