Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկնում է փիլիսոփայության մեջ — իդեալիզմի, քաղաքական ասպարեզում—նացիոնալիզմի (հիշեք Չիրիկովի տխրահռչակ գործը)28, արվեստի և գրականության բնագավառում—ծայրահեղ անհատապաշտության և միստիցիզմի գիրկը։ Պարզ ասած՝ բացորոշ կերպով միանում է իրեն սնող ու կերակրող դասակարգին: Կանգնում է մերկ, Ադամի հագուստով, ոնց որ մայրն է ծնել։ Քաշվե՛լ, քաշվե՛լ ամեն ինչից և ամենից առաջ ստոր իրականությունից (և ի՞նչպես այդ իրականությունը ստոր չլիներ, երբ ուներ հեղափոխության նման սարսափելի բաներ)—թքել բիրտ ու գռեհիկ «ամբոխի» վրա, որը չի հասկանում անհատի «բարձր» ապրումները, թռչել երկիրն Օյլե, ինչպես ասում է Ֆ. Սոլոգուբը29, սիրել Գեղեցիկ Տիկնոջը և սպասել Հրաշքի30—ինչպես երգում էր Բլոկը,— ահա այն ժամանակվա գրականության, այսինքն՝ սիմվոլիզմի, թեմաները։ Սիրել գեղեցիկը, կինը, ցնորքը, երգը, հաճույքը` հանուն «անհատի ազատագրման»—ահա՛ սիմվոլիզմի փիլիսոփայությունը։ Եվ այս փիլիսոփայությունը ոչ ոք այնպես լա՛վ չի արտահայտել, ինչպես Ֆ. Սոլոգուբը, որ թերևս ռուս լավագույն սիմվոլիստներից մեկն է31, եթե ոչ ամենամեծը։ Եվ այս տեսակետից շատ բնորոշ է նրա մի վեպը, որ կրում է «Навьи Чары» վերտառությունը32։ Այդ վեպի հերոս Տրիրոդովը, մոգի զգեստներ հագած մի ինտելիգենտ-վարժապետ, ինչ-որ խորհրդավոր մի տեղ առանձնացած, գունատ երեխաներ է բռնաբարում, ինչ-որ խորհրդավոր մեքենաների միջոցով սպառնում է մարդկանց, շաբաշներ է սարքում գերեզմանոցում, կանչում է մեռելների—մի խոսքով զբաղվում է ամեն տեսակի լրբությամբ՝ հանուն անհատի ազատագրման։ Բնորոշ է այդ վեպում այն հատվածը, ուր նկարագրվում է, թե ինչպես Տրիրոդովը (վեպի մեջ