Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աուդիտորիտն շատ ջերմ ընդունելություն ցույց տվեց Չարենցին և մեծ զոհունակությամբ լսեց նրա դասախոսությունը:

ԴԻՍԿՈԻՍԻԱ ԲՈՐԻՍ ԼԱՎՐԵՆԵՎԻ «ԲԵԿՈԻՄ» ՊԻԵՍԻ ԵՎ ՆՐԱ ԲԵՄԱԴՐՈԻԹՅԱՆ ՇՈԻՐՋԸ

Ամսի 19-ին Պետթատրոնի դահլիճում կայացավ դիսկուսիա` Բորիս Լավրենևի «Բեկում» պիեսի և նրա բեմադրության բուրջը:

Դիսկուսիան կազմակերպել էին «Խորհրդային Հայաստան»-ի խմբագրությունը և Գեղաշխի Կենտվարչությունը: Ընկ. Դզնունին, խմբագրության կողմից բաց անելով դիսկուսիան, հայտնեց, որ խմբագրության նպատակն է դրանով պարզել մեր հասարակական կարծիքը մեծ հաջողության արժանացած «Բեկում» պիեսի մասին։ Նման դիսկուսիաներ պետք է կազմակերպվեն նաև այլ պիեսների վերաբերմամբ. թատերական սեզոնի վերջում մտադրություն կա կազմակերպելու մի դատ` սեզոնի արդյունքների մասին։

Այնուհետև զեկուցման համար խոսք է տրվում ընկ. Ե. Չարենցին։

Ընկ. Չարենցը նախ ընդգծում է «Բեկում»-ի գտած բացառիկ հաջողությունը և նրա հաղթական ընթացքը ԽՍՀՄ բոլոր բեմերի վրա1։ Երևանի բեմում2 «Բեկումը» ներկայացվել է 11 անգամ, և դահլիճը միշտ լիքն է եղել։

Իր ամբողջ կառուցվածքի հիմթր հեղինակը դարձրել է այն բեկումը, որը կատարվել է «Ավրորա» նավի նավապետի ընտանիքում։ Նա ցանկացել է այդ բեկման շուրջը տալ այն խոշոր սոցիալական բեկման պատկերը, որ տեղի ունեցավ Հոկտեմբերին։