Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և այս հանգամանքը ևս նպաստում է նրա հաջողությանը։

Պիեսի հաջողությանը գերազանցապես նպաստում են նաև բեմադրության և դերասանների համերաշխ, առույգ խաղը։

Զեկուցումից հետո եղավ մտքերի փոխանակություն, որը տևեց մինչև գիշերվա մամի 1-ը։ Մտքերի փոխանակությանը մասնակցեցին ընկերներ` ԱզատՎշտունին, Ս. Ասլիբեկյանը, Շ. Ազնավուրյանը, Ստ. Մանուկյանը, Արմեն Գուլակյանը, ռեժ. Ֆրիդը, դերասան Ջանանը, Դ. Դեմիրճյանը և Դզնունին։

Խոսողները գտնում էին, որ ընկ. Չարենցը, չհասկանալով պիեսի սոցիալական իմաստը, սխալ եզրակացության է հանգում նաև պիեսի բեմադրության և խաղի վերաբերմամբ։

Պիեսի հոգեբանական մոմենտները թեև պակասավոր են, բայց իդեոլոգիան, տիպերը և ձևն ամբողջապես ներդաշնակ են, որով և նա համակում է հանդիսատեսին։

Պիեսի հաջողության գաղտնիքը պետք է փնտրել նրա հեղափոխական ռեալիզմի մեջ։ Արտահայտվողներն առարկեցին նաև դերակատարության մասին ընկ. Չարենցի հայսւնած կարծիքներին։

Զեկուցողը պատասխանեց իր օպոնենտներին` պնդելով իր նախկին ասածները։

ԸՆԿԵՐ Ե. ՉԱՐԵՆՑԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅՈԻՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հունվարի 30-ին Գրողների տանը կայացավ լայն խորհրդակցություն նվիրված մանկական գրականության խնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցում