Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկարագրածված դեպքերը, ինչպես երևում է, տեղի են ունենում հեղափոխության օրերին)33—իր խորհրդավոր սիրուհու հետ34 անտառում ներկա է լինում հեղափոխականների ժողովին, որ ցրման է ենթարկվում կազակների կողմից։—Եվ ահա մոգի շորեր հագած այդ ինտելիգենտը փախչում է տուն՝ այսպիսի մի քրմական բացագանչություն նետելով իր սիրուհուն—«Դեպի վեր, դեպի մեր առանձնությունը, դեպի հոգու ազատագրումը»: Այսինքն՝ այդ մոգը, որի թղթե զգեստների տակից երևում է սարսափած ինտելիգենտի վտիտ մարմինը, հեղափոխությանը հակադրում է «անհատի ազատագրումը»։ Այլ կերպ այդ ինտելիգենտը ինչպես լիներ «գերմարդ»!!

Ես կանգ չեմ առնում այն հանգամանքի վրա, որ այդ «գերմարդուկները» վաղուցհետե ունեին իրենց ավագ եղբայրները եվրոպական մոդեռնիստական գրականության մեջ, որ առաջ էր եկել տասնյակ տարիներից առաջ հասարակական համանման պայմաններում։ Այդ օրինակները, հանձինս Հյուիսմանսի35, Միրբոի36, Պշիբիշևսկու37, դ՛Անունցիոյի38, Ուայլդի39 և այլոց հերոսների, իհարկե, շատ ավելի կուլտուրական տիպեր են՝ անհամեմատ ավելի զարգացած ճաշակով—բայց սա արդեն դետալ է, էականը մնում է անփոփոխ։ Նրանք, ըստ էության, մնում են արնակից եղբայրներ: Նույնը կարելի է ասել և ռուս մյուս սիմվոլիստների վեպերի ու բանաստեղծությունների մասին։ Ռուսական բոլոր սիմվոլիստները, հանձինս Բրյուսովի, Բայլմոնտի, Վյաչեսլավ Իվանովի, Կուզմինի, Սոլոգուբի, Բլոկի և այլո՛ց, զբաղվում էին այդ ժամանակ «անհատի ազատագրման», սեռի, գեղեցիկի, միստիցիզմի և նման «պրոբլեմներով»։ Այդ ամբողջ բանաստեղծությունը բնորոշելու համար բավական է բերել նույն Սոլոգուբի վերոհիշյալ