Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետք է ընթանա ժամանակակից ինժիներիայի հետ կողք կողքի` ելնելով նրա տեխնիկայից:

Թատրոնի մեջ «Uտանդարտն» ընդունում է`

— Կամերային թատրոնի փոխարեն— շարժական խմբերի ագիտ-թատրոն և բանվորական ակումբների թատերական կոլեկտիվներ, կազմված հենց իրենցից բանվորներից։

Ռեպերտուար` սատիր-ագիտ, քաղաքական բուֆոնադ, հերոսական ագիտ-դրամա:

Հոգեբանության փոխարեն` տրյուկիզմ:

Ֆիզկուլտուրա։

Կինո։

Ահա «Ստանդարտի» կուրսը։

Ծանոթություն.— «Ստանդարտ» բառը գործածում ենք «օրինակելի նմուշ», «մոդել» իմաստով։

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

«Գրական թերթում» մի խումբ ընկերներ1 հարց են հարուցել Երևանում կանգնեցնելու մեր հանճարեղ երգիծարան Հակոբ Պարոնյանի արձանը։

Մեր մամուլում տարիներ առաջ նման աոաջարկ արվել է նաև այլ ընկերների կողմից։ Որքան մեզ հայտնի է, զանազան առիթներով եղել են առաջարկներ և մեր մյուս գրողներին` Նալբանդյանին, Սունդուկյանին, Թումանյանին և ուրիշներին արձաններ կանգնեցնելու, մասին:

Սա ցույց է տալիս, որ խորհրդային լայն հասարակայության կողմից մեր անցյալ կուլտուրայի մեծարման արժանի ականավոր ներկայացուցիչներին գեղարվեստական մոնումենտներով մասսայականացնելու և