Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արխիվային նյութերի համար կիրառված է հետևյալ համառոտագրությունը.

ԳԱԹ ՉՖ - Գրականության և արվեստի թանգարան, Չարենցի ֆոնդ,

ԳԱԹ ԳԼՖ - ԳԱԹ Գարեգին Լևոնյանի ֆոնդ։

ԳԱԹ ԳՄՖ - ԳԱԹ Գրողների միության ֆոնդ:

ԳԱԹ ԴՖ - ԳԱԹ Դ. Դեմիրճյանի ֆոնդ:

ԳԱԹ ԿՄՖ - ԳԱԹ Կարեն Միքայելյանի ֆոնդ:

ԳԱԹ ՊՀՖ - ԳԱԹ Պետհրատի ֆոնդ:

ՀՀՍՇՊԿԱ — Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխվ։

Չարենցի Երկերի այս հատորը, անշուշտ, լիակատար չէ. թերի են ամենից առաջ նամակների, հայտարարությունների ու դիմումների, ինչպես և պաշտոնական դրությունների բաժինները: Ձեոագիր ամեն մի ժառանգություն հնարավոր է լինում ի մի հավաքել երկար տարիների ընթացքում, մի բան, որ ավելի դժվար իրագործելի է ներկա դեպքում, քանի որ բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը բցրված է և գտնվում է տարբեր մարդկանց մոտ: