Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները տե՛ս Չ֊ի Երկերի սույն հրատարակության I և 11 հատորների տեքստային տարբերություններում

իմ աոանձին հրատարակությամբ լույս տեսած պոեմները Առանձին գրքով հրատարակվել Լին Չ−ի կապուտաչյա (1916 թ., թիֆլիս»), «Դանթեական առասպելը» (1916 թ., Բիֆլիս), «Սոման» (1918 թ., ^իֆլիս), «Ամբոխները խելագարված», (1919 թ., Թիֆէիս), «Բոլորին, բոլորին, բոլորին»։ Երեք ոաղիոսլոեմ (1920 թ., Երևան)։

               (էջ 10)
  Գրել է 1922 թ. հունիսի կեսերին, Երևանում. Եղիշե Չարենց ստորագրությամբ տպվել է նույն թվի ե)Հ № 132, 135, 136-ում (հունիսի

16, 20, 21)։ ԽՀ խմբագրությունը հոդվածը հրապարակել է ծանոթությամբ, <Տպվում է դիսկուսիոն կարգով և անփոփոխ», իսկ

37-ում տվել է ուղղում. «Եղիշե Չարենցի «Ի՞նչ պետք է լինի արդի

հայ բանաստեղծությունը» հոդվածի թերթիս № 135 համարում տպված մասում (առաջին երես, սյունակ հինգերորդ, տող 33 վերից) տպված է «...ստեղծել են այն ծայր աստիճանի բնորոշ հանգամանքը.,.»— պետք է շինի «ստվերել են...>: Տպագրվում է ՆւՀ֊ից, վրիպակը վերաբերում է բնադրի 18 էջի ներքևից 13-րդ տողին։ Հոդվածը գրել է որպես բացատրություն Երեքի դեկլարացիայի (դեկլարացիան տե՛ս սույն հատորում)։ Ինչպես հուշում է վերնադիրը, Չ-ը պատասխանում էր այն հարցին, թե ի“նչ ուղիներով պետք է զարգանա նոր դրականությանը, որից և բնականաբար հետևում էր մի ս.յլ հարց, ո՞վքեր պետք է լինեն նրա առաջատար ուժերը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դրականության և արվեստի գործիչների առջև ծառացած հարցերի հարցն էր սա, որ ռուս իրականության մեջ արժանացել էր տարբեր պատասխանների ու մեկնությունների, ձևավորվել էին ամենատարբեր խմբակցություններ' իրենց դեկլարացիաներով ու դիրքորոշմամբ ։ Եվ ահա «ուշա ցումով» ի դեմս Երեքի առաջին խմբակցությունն է ստեղծվում հայ իրականության մեջ։ Կարելի էր ենթադրել, թե այն պետք է ստեղծվեր ռուսական դրական խմրակցութւուններից մեկի կամ մյուսի գաղափարական ու ստեղ- 566