Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձագործական սկզբունքների հետևությամբ ու օրինակով։ Սակայն Երեքը իր սկզբունքներով (ամբողջությամբ առած) չէր համապատասխանում ռուս գրական խբակցություններից ոչ մեկին:

  Ժամանակի քննադատությունը Երեքի դեկլարացիային և Չ - ի ստեղծագործությանը անդրադաոնալիս, թվում է իրավացիորեն, միանգամից վկայակոչում էր և' իմամինիզմ, և՛ կոնստրուկտիվիզմ, և' ֆուտուըիգմի աջ ու ձախ թևեր։ Խնդիրն այն է, որ ստեղծագործական h հարուստ ու բուռն խառնվածքով Չ-ն ընդունակ էր փորձարկելու և’ մեկը, և՛ մյուսը, և նա հաճախ իր գործերում փորձարկում էր գրանցից յուրաքանչյուրի ուժն ու տարողությունը։ Մի անասելի շտապողականությամբ ու եռանդով, որ բոլոր դեպքերում ծառայում էր մի նպատակի՝ ետ չմնալ, չթողնել, որ ետ մնա հայ պոեզիան։ Ըստ որում նրա այդ տարիների վրիպումներն անգամ, ինչպիսին, ասենք, համարվում է «Ռոմանս անսերը»,— լի են հայ բանաստեղծությանն անծանոթ՚ արվեստի ու վարպետության նորություններով:
  ճիշտ այդպես էլ Չ-ը վարվում է տեսական֊ գաղափարական հարցերում, կատարում իր տեսակետից ընդունելի դիրքորոշման ու սկզբունքների մի տեսակ ծաղկաքաղ։ Այստեղից նրա ելակետների և ըմր սնումների հակասականությունը' ներկա դեպքում ռուս իրականության գրական խմբակցություններից մեկի կամ մյուսի դիրքորոշման կամ պլատֆորմի համեմատությամբ։ 
  «Մտածել «պրոլետարական կուլտուրայի» մասին հիմա,— գրում է Չ-ը ծանոթագրվող հոդվածում,— նշանակում է լինել իդեալիստ, մարքսիզմի այբուբենին անտեղյակս։ Սրանով Չ-ը որոշակիորեն մերձ ում էր «զտարյուն պրոլետարական կուլտուրա ստեղծելու» պրոլետկուլտական պահանջը (առաջացրել էր          Պրոլետկուլտի տեսաբան Ա. Բոդղանովր)։ Բայց և մյուս կողմից' ճիշտ և ճիշտ պրոլետկուլտական ոգով, ինչպես Լեֆ֊ը, ժխտում էր անցյալի կուլտուրան, գտնում, որ հնից եկող մտավորականությունը անելիք չունի նոր կուլտուրայի ստեղծման ճանապարհին։ նույն այս հոդվածում Չ-ն ուղղակի գրում է. «Թող հայ պոետներից նրանք, որոնք արդեն կազմակերպված գրողներ են և ոչ մի առնչություն չունեն աշխատավորության հետ — գրեն ինչպես կուզեն. ամենահայտնի «ՆԷՊ»-ը, որ նորից գուրգարել է սկսել չորրորդ աստիճանի հոտենտոտին, ուրախությամբ կընդունի նրանց իր լպրծուն գիրկը։ Մեր խոսքը բացառապես աշխատավորության ծոցից ելած սկսնակների մասին է, որոնց վրա գլխավորապես դրվում է նոր բանաստեղծությունը ստեղծելու պատասխանատու գործը»։ 567