Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1925 թ. (Վ. Տերյան, Երկերի ժողովածու, հ. IV, Երևան)» Կասկածից վեր է` Չարենցը Ծանոթ էր Տերյանի ձեռագրերին, և, ամենայն հավանականությամբ, դրանք տրամադրել էր նրան Պ. Մակինցյանը։

16. «Մթնշաղի անուրջներ» - Վ. Տերյանի բանաստեղծությունների առաջին գիրքը:

17. Արմ. Տիգրանյան (1888-1962) - Բանաստեղծուհի. տպագրվել է նաև Մենուհի, Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան ստորագրություններով: Նրան է նվիրված Չ-ի «էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծությունների շարքը (տե՛ս Երկերի սույն հրատարակության հ. I, էջ 175-202)։ Արմ. Տիգրանյանին նվիրած Չ-ի բանաստեղծություններից տպագրվել է ԳԹ 1964 թ. սեպտեմբերի 25-ի № 39-ում։

18. Արտ. Տեր-Մարտիրոսյան (1892-1937) - Բանաստեղծ, «Աշնուտ» գրքույկի հեղինակը. նրան են նվիրված Չ-ի «Գյումրին» և «Շոգեգալուստը» («Պոեզոզուռնա» գրքից. տե՛ս Երկերի ներկա հրատարակության հ. III, էջ 19, 30)։

19. Անուրջ - Նիկողայոս Քալաշյան կամ Նիկոլ Քալաշ (1895-1961). բանաստեղծ, վերջին գիրքը` Նիկոլ Քալաշ «Բանաստեղծություններ»- լույս է տեսել 1923 թ, Դիլիջանում։ ԳԱԹ ԳՄՖ պահպանվում է «Նոյեմբեր» միության նրա անդամության տոմսը` Չ-ի ստորագրությամբ։

20. Ժողովրդական համալսարան - Երևանի ժողովրդական համալսարանը հիմնվել է 1921 թ. հունվարի 25-ին. 1923-ին վերակազմվել ու վերանվանվել է ՀԱԽՀ Պետական համալսարան, ներկայումս` Երևանի պետական համալսարան։

21. Աշխատանքային դպրոցները - 20-ական թվականներին այդպես էին կոչվում սովետական դպրոցները, աշխատանքային դպրոցներ երկու աստիճանով - առաջինը` 5 տարի, երկրորդը՝ 4։

22. Եղիա Չուբարի «Գնաս բարով, չգաս տարով, պարոն Խատիսով» հռակավոր երգը - Իր «Նոյեմբերի 29» գրքույկում (1925 թ., Երևան) Ե. Չուբարը պատմում է, որ այդ երգը կարմիր զինվորները սովորել ու երգում էին Հայաստանում սովետական կարգերի հաստատման (Ղազախի ապստամբության) առաջին իսկ գիշերը, նույն օրն էլ ինքը գրել էր երգը (տե՛ս էջ 28).