Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. «Ես գիտեմ մի թովիչ աոասպել... - Վ. Տերյանի «Ես նստում եմ մենակ, մեն-մենակ» տողով սկսվող բանաստեղծության վերջին տունն է:

15. «Беру кусок жизни... - Ֆ. Սոլոգուբի «Твoримая легенда» վեպի առաջին մասի («Капли крови») առաջին տողերն են:

16. «Բազմաժխոր քաղաքները»... «թադմանաբար ամբոխների շունչը» - Երեքի դեկլարացիայի ձևակերպումներից են։

17. Մեգ ասում են, որ մենք... զերծ չենք եղել այդ հիվանդաթյուններից - Նկատի ունի Հախումյանի հոդվածի հետևյալ տողերը. «Մանավանդ որ նույն «թոքախտի մանրէները» կան և նրանց բոլորի ստեղծագործության մեջ: Չէ որ «Կապուտաչյա Հայրենիքը», «Գալանտ երգերը», «Գունատ մեղեդիները», «հուսալքումը» և «միայն կինը» կամ «թարախում լողացող շները» նույն այդ Երեքի գործերն են, որ նրանք մի ժամանակ, իսկ Չարենցը նաև այժմ, հրամցրել են հայ ընթերցասեր հասարակաշնությանը»։

18. «Ռադիոները»— Այսինքն Չ-ի «Նայիրի երկրից», «Դեպի ապագան» և «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» պոեմները, որոնք հրատարակվել էին 1920 թ. Երևանում` «Բոլորին, բոլորին, բոլորին» խորագրով։

19. Ազ. Վշտանու «Փողոցները», «Շոգեկսաքը» - Առաջինը Վշտունին (1894—1958) հրել է 1920 թ. Մոսկվայում, երկրորդը` 1917-ին Թիֆլիսում։

20. «Բարի տրամադրության ունենալ» - Հախումյանի հոդվածի տողերից է:

21. «Ռիթմը որպես շարժում»- Երեքի դեկլարացիայի ձևակերպումներից է։

22. ...Ռուսական չարախինդ ասացվածքով - Նկատի ունի Հախումյանի հոդվածի վերջին տողերը, «Այսպես, ընկե՛ր Չարենց, ռուսներն ասում են. «Не говори гоп, пока не перескочишь»: Դրե՛ք, տեսնենք ո՞բբւր են իջեցնելու Ձեզ Ձեր թևերը։ Գուցե մենք