Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեռ կպատահենք։ Ո՞վ գիտե, կյանքը կատակներ շատ է սիրում, մարդը` ևս առավել, բարի հանդիպում...»։

23. Երևակայում եք (какой ужас) — Հերոստրատը — Ավանդությունն ասում է, որ Հերոստրատը (հույն` Եփեսոս քաղաքից) մ. թ. ա. 356 թ. հռչակվելու համար այրել է Արտեմիսի տաճարը։

Ակնարկում է Տ. Հախումյանի հոդվածի հետևյալ տողերը. «Դեկլարացիան թողեց այն տպավորությունը, թե «Երեքը» հին Հունաստանի քաղաքացի Հերոստրատի նման` ուզում են ինչ գնով էլ որ լինի` այրել ներկա կուլտուրայի բազմադարյան տաճարը, որ պատմական մի հետք թողնեն իրենց ճամփին, և ես մտքումս արդեն երեքի անվան կողքին գրել էի և Հերոստրատի անունը, ինչպես ժողովրդական հեքիաթում` «երեք չլինենք` չորս լինենք, ինչ կա որ»։

24, Մեր «համեստ զգաստությունը» - Տ. Հախումյանի ձևակերպումներից է։

25. «Նիշված է «ձեր» բախտը վերուստ... - Վ. Տերյանի «Սրտակեզ կսկիծ մի հին» տողով սկսվող բանաստեղծությունից է, բնագրում` առաջին տողը. «Նիշված է բախտըս վերուստ»։

26. Ընկ. Մակինցյանի զվարթ ֆելիետոնը - Պ. Մակինցյանի «Հայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես» գրական ֆելիետոնը տպվել է 1922 թ. հուլիսի 16-ի ԽՀ № 157։

Թե ինչու «Երեք ու կես»` Մակինցյանը ակնարկում է ֆելիետոնի վերջին տողերում. Երեքի դեկլարացիայի հետ միասին նույն ԽՀ № 130-ում Եր. Մելիք ստորագրությամբ տպվել էր «Պրոլետարական բանաստեղծության ճամփաները» վերնագրով մի հոդված, որտեղ հոդվածագիրը պաշտպանում էր և կետ առ կետ դրվատում դեկլարացիան։

Եր. Մելիքի այս հոդվածն էլ Մակինցյանի մտահղացումով այն կեսն էր, որով դեկլարացիան դառնամ էր «Երեք ու կեսի» դեկլարացիա։

Եր. Մելիք - Հին բոլշևիկ Եր. Մելիք-Յոլչյան. 1921 -1922 թթ. ուսանում էր Մոսկվայում։ Գրել է աշխատություն` «Հայաստանի բանվորական շարժման պատմությունից 1903 — 1907», որ հրատարակվել է 1924, ապա և 1930 թ. (Երևան)։